Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ – Նորություններ 25.06.2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։

ԱԳ նախարարը արձակուրդում կգտնվի հունիսի 26-ից հուլիսի 10-ը ներառյալ։

Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հունիսի 29-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Leave a Comment