Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ

Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անհանգստությունն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ՝ դրանք որակելով որպես աղետալի մասշտաբի իրադարձություններ։

Իր Truth սոցցանցի էջում կատարած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ստացվող նախնական տեղեկությունները լավատեսական չեն, և երկրաշարժերը հանգեցրել են մարդկային ծանր կորուստների։

«Միացյալ Նահանգները պատրաստ է, կամենում է և ի վիճակի է օգնել: Ես հրահանգել եմ մեր կառավարության բոլոր գերատեսչություններին՝ պատրաստ լինել օպերատիվ գործողությունների։ Մենք կլինենք մեր նոր հրաշալի ընկերների կողքին: Նախնական տեղեկությունները հիասթափեցնող են»,- գրել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment