Ադրբեջանցիների նոր խմբաքանակ է ուղարկվել բնակվելու օկուպացված Շուշի, Մեխակավան, Իվանյան և Մարտակերտ քաղաքներ


Քաղաքականություն


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ անտուն ադրբեջանցիներ են ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախի Շուշի, Մեխակավան, Իվանյան և Մարտակերտ քաղաքներ:

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ընդհանուր առմամբ օկուպացված Արցախ է ուղարկվել մոտ 200 մարդ:

Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։

Բնակիչները երախտագիտություն են հայտնել Ալիևին համապարփակ պետական ​​աջակցության համար:


Leave a Comment