Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը Մեքսիկայի Գուադալուպե քաղաքում նվազագույն հաշվով պարտության մատնեց Հարավային Կորեայի ընտրանուն։
Միակ գոլը խփեց Տհապելո Մասեկոն։
Հարավաֆրիկյան Հանրապետության թիմը A խմբում 4 միավորով գրավեց երկրորդ տեղը և դորս եկավ 1/16 եզրափակիչ։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը պատմության մեջ առաջին անգամ կխաղա աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։ Հարավային Կորեան 3 միավորով երրորդն է և պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։