Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 72 նավ, որոնք տեղափոխել են մոտ 20 միլիոն բարել նավթ, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

​«Ես կասեի, որ մոտավորապես 72 նավ վերջին 24 ժամվա ընթացքում և 20 միլիոն բարել նավթ, իսկ նախորդ օրը՝ 19 միլիոն բարել նավթ»,- ասել է Ռայթը Reuters գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցում նավարկության հետ կապված իրավիճակը։

​Իրանը և ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ։

Հուշագիրը սահմանում է նաև այն ժամկետները, երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment