Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանում տարեկան գնաճը հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 5,82 տոկոս, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը՝ գների վերաբերյալ իր հերթական զեկույցում։

Գերատեսչության տվյալներով՝ սպառողական գների աճը շաբաթվա ընթացքում կազմել է 0,25 տոկոս։

Սննդամթերքի գներն աճել են 0,16 տոկոսով։ Մրգերի և բանջարեղենի գների աճի տեմպը դանդաղել է մինչև 1,45 տոկոս, իսկ մյուս սննդամթերքների դեպքում գների փոփոխությունը գրեթե զրոյական է եղել՝ 0,03 տոկոս։

Ոչ պարենային ապրանքների հատվածում գներն աճել են 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների վերահսկվող ոլորտում գների աճի տեմպը նվազել է մինչև 0,06 տոկոս։

Նախարարության գնահատմամբ՝ հունիսի 22-ի դրությամբ Ռուսաստանում տարեկան գնաճը կազմել է 5,82 տոկոս։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment