Նոր Հաճնի կամրջի վրա բախվել է 5 մեքենա․ հղի կինը է տեղափոխվել հիվանդանոց

Հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների հղի կին է եղել, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Leave a Comment