
Հունիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել երեխայի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան աղջիկ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։ Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։
Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։ Կայքի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ շենքը գազաֆիկացված չէ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: