Իրանը շատ մեծ զիջումների է գնում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ մեծ զիջումների է գնում։

«Պատերազմը շատ լավ է ընթանում։ Ինչպես գիտեք, մենք հաղթում ենք մեծ տարբերությամբ։

Իրանը շատ մեծ զիջումների է գնում։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց սա շատ հզոր էր։ Ամեն ինչ շատ, շատ լավ է ընթանում»,- նշել է նա։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a Comment