Ինչպիսի՞ն է կյանքը տիեզերքում․ տիեզերագնացի պատմությունը

Ինչպիսի՞ն է կյանքը տիեզերքում․ տիեզերագնացի պատմությունը

Ավստրիացի տիեզերագնաց Ֆրանց Ֆիբեկը նշել է, որ իր համար տիեզերքում ամենամեծ տպավորությունն անկշռելիությունն է եղել․ «Ամենագեղեցիկ պահերն, իհարկե, անկշռելիությունն է, թռիչքի զգացումը, օդում լողալու հնարավորությունը։ Իսկ լուսամուտից (իլյումինատորից) բացվող տեսարանը պարզապես ապշեցուցիչ է»,- ասել է նա՝ խոսելով «Միր» կայարանում իր աշխատանքի մասին։

Նրա խոսքով՝ իրեն տպավորել է նաև այն տեխնիկան, որը թույլ է տալիս մարդկանց գոյատևել տիեզերքում՝ կյանքի համար ոչ պիտանի միջավայրում։ Ֆիբեկը նաև նշել է, որ ամենազարմանալի պահերից մեկն այն էր, որ իրական պայմաններում շարժվելու համար շատ ավելի մեծ տարածություն կա, քան մարզումային մոդելներում․ «Երկրի վրա մենք մարզվում էինք 1:1 (մեկը մեկին) չափի մոդելի մեջ։ Այն շատ նեղ էր, և տեղաշարժվելը դժվար էր։ Բայց իրականում տիեզերքում տարածությունը շատ ավելի մեծ է, որովհետև կարելի է օգտագործել երրորդ չափումը։ Դա առաջին բանն էր, որ ինձ զարմացրեց»,- ասել է նա։

Ֆիբեկը 1991 թվականին թռիչք է կատարել դեպի խորհրդային «Միր» ոււղեծրային կայան։ Նրա հետ անձնակազմում եղել են խորհրդային տիեզերագնացներ Ալեքսանդր Վոլկովը և Տոկտար Աուբակիրովը։ Նա ուղեծրում անցկացրել է գրեթե ութ օր՝ կատարելով գիտական փորձեր տիեզերական բժշկության, ֆիզիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում։ Սա եղել է Ավստրիայի քաղաքացու առաջին և մինչ օրս միակ տիեզերական թռիչքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment