Էբոլայի բռնկումը սրվում է․ ռիսկը գնահատվում է բարձր. ԱՀԿ

Էբոլա համաճարակի տարածման արագությունը գերազանցում է արձագանքման միջոցառումների արդյունավետությունը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Համաճարակը շարունակում է աճել։ Էբոլայի տարածման տեմպը գերազանցում է դրա դեմ պայքարի միջոցառումների ներդրման տեմպին», – ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԱՀԿ-ի տվյալներով ՝ մինչ օրս հաստատվել է վարակի 1094 դեպք, որից 277-ը՝ մահվան ելքով։

Գեբրեյեսուսը նշել է, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից Ֆրանսիա վերադարձած բժշկի դեպքը, որի մոտ Էբոլա էր ախտորոշվել, ընդգծում է բժշկական անձնակազմի շրջանում վարակի վտանգը։ Նա ասաց, որ համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 82 բժշկական աշխատող։

ԱՀԿ-ի ղեկավարը շեշտել է համաճարակին արձագանքման մասշտաբները մեծացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ վարակվածների բուժման և մեկուսացման կենտրոնները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր:

Leave a Comment