Չորեքշաբթի օրը Անգլիայի հարավում ջերմաստիճանը հասել է 35,8 աստիճան Ցելսիուսի՝ գերազանցելով 1976 թվականի հունիսի ռեկորդը, հայտնում է Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը։
«Այսօր Մեծ Բրիտանիայում հունիսի ամենատաք օրն էր ՝ Արևմտյան Սասեքսի Վիգգոնհոլթում գրանցվել է 35,8 աստիճան Ցելսիուս », – հայտնել է բյուրոն սոցիալական ցանցերում։
Նախորդ ռեկորդը՝ 35.6 աստիճան, գրանցվել էր Սաութհեմփթոնում 1976 թվականի հունիսին և Լոնդոնի Քեմդեն հրապարակում՝ 1957 թվականի հունիսին։