Բաքուն քննադատել է Ֆրանսիային՝ Արցախի և հայ գերիների թեմաներին անդրադառնալու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխանները Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախից տեղահանված հայերին, հայ գերիների ճակատագրին և նրանց ազատ արձակմանը, հայկական կրոնական և մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և մարդու իրավունքներին Ադրբեջանում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն Ֆրանսիան մեղադրել է չեզոքություն չպահելու և Հայաստանին զինելու մեջ։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան «Հարավային Կովկասում խաղաղությունը խթանելու փոխարեն շարունակում է հետապնդել հնացած և միակողմանի քաղաքական մոտեցումներ»։

Leave a Comment