«Ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու նպատակով անօրինական գործընթացները շարունակվելու են»․ Տիգրան Աբրահամյան

«Ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու նպատակով անօրինական գործընթացները շարունակվելու են»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը, ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու, քաղաքական ակտիվությունը նվազեցնելու և ուժի ցուցադրությունն ընդգծելու նպատակով, քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու։
Այսօր կալանավորեցին Ավետիք Չալաբյանին, մեկ օր առաջ խուզարկում էին Իշխան Սաղաթելյանի տունը, դրանից առաջ էլ նրանց ճանապարհին Դավիթ Ղազինյանն էր, և այլն։
Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, որպես կազմակերպված միավոր չի գործել և ռեժիմի համար առարկայական խնդիրներ չի առաջացրել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են»։

Leave a Comment