Հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը Աշխարհի առաջնությունում 48 թիմ պայքարելու է գավաթակրի տիտղոսի համար։ Գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի եզրափակչում հաղթել է Ֆրանսիային։
«Radar Armenia»-ն Աշխարհի առաջնության թեմայով մի քանի հարց է ուղղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին․
-Պարոն Պապիկյան, հետևո՞ւմ եք Աշխարհի առաջնությանը։
– Այն խաղերը, որոնք Հայաստանի ժամանակով ոչ աշխատանքային ժամերին են, և ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս, դիտում եմ։ Հետևում եմ նաև բոլոր խաղերի արդյունքներին։
-Ո՞ր թիմին եք երկրպագում։
-Համակրում եմ Ֆրանսիայի հավաքականին։
-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
-Կարծում եմ՝ շանսերը, որ Ֆրանսիայի հավաքականը կդառնա չեմպիոն, բավականին մեծ են։ Հաղթանակի երկրորդ հավակնորդը, ըստ իս, Պորտուգալիայի հավաքականն է։
Լիլիթ Աբրահամյան
