
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանի Պրիկուբանսկի գյուղի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Մի-2 ուղղաթիռը վթարի է ենթարկվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ նախնական տվյալներով՝ ուղղաթիռում մեկ մարդ է եղել։ Օդաչուն մահացել է։
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել վճարովի ճանապարհի մոտ։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։ Վթարի նախնական պատճառը շարժիչի խափանումն է։