ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ․ ինչ է պահանջում Մոսկվան

ԱԹՍ-ների՝ սաստկացող հարվածներ՝ Ռուսաստանի ուղղությամբ, լռության կոչ՝ սոցցանցերում։ Ուկրաինան ակտիվորեն հարվածում է Մոսկվայի նավթավերամշակման գործարանների վրա, Կրեմլին աջակցող լրատվամիջոցները հորդորում՝ վիդեո ու ֆոտո չանել, սոցցանցերում չտարածել: 

Ռուսաստանի մայրաքաղաքային տարածաշրջանի վառելիքի խոշորագույն մատակարար հանդիսացող Մոսկվայի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) ստացած լուրջ վնասվածքների պատճառով առնվազն վեց ամիս դուրս է մնացել շահագործումից։ Ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ ձեռնարկությունը չի կարողանա վերսկսել արտադրական բնականոն գործընթացը մինչև ընթացիկ տարվա վերջ:

Արտադրական հզորությունների պարապուրդի պատճառը ընթացիկ ամսվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված երկու հաջորդական հարձակումներն են։ Դրանց հետևանքով կառույցի տեխնիկական հանգույցներն ու ենթակառուցվածքները զգալիորեն վնասվել են, ինչն էլ անհնարին է դարձրել նավթամթերքի հետագա ստացումն ու բաշխումը։

Նշենք, որ այս ձեռնարկությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Մոսկվայի և հարակից շրջանների էներգետիկ ապահովման հարցում։ Նախորդ տարվա ամփոփիչ տվյալներով՝ գործարանում վերամշակվել է 11,6 միլիոն տոննա հում նավթ, որից ստացված բենզինն ու դիզելային վառելիքը ձևավորում են տեղական շուկայի առաջարկի զգալի մասը։

Leave a Comment