«Ի դեպ»․ 7 հատիկ ծիրան՝ ԵՄ-ին, 2,5 միլիարդ դոլարի վնաս՝ հայ արտադրողին

Ի դեպ, Եվրամիություն է հասել ծիրանի «առաջին խորհրդանշական խմբաքանակը»՝ 7 հատիկ:

Մինչ օգտատերերը ծաղրում են ծիրանն առաքած Դավիթ Խուդաթյանին՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ բագաժով է տարել այդ մեծ խմբաքանակը կամ իմաստը ո՞րն էր ծիրանը անձամբ տանել-գովազդելու, երբ բերքը դաշտում փչանում է, Էկոնոմիակայի նախարարը շտապում է պարծենալ ընդհանուր առմամբ 770 տոննա արտահանումով՝ չմոռանալով նշել նաև 390 հազար հատ ծաղկի մասին:

Ներկայացված թվերը, սակայն, տնտեսագետները որակում են որպես կաթիլ օվկիանոսում. սա նախորդ տարվա արտահանման ընդամենը 3-5 տոկոսն է:

Միայն Ռուսաստան 2025 թվականին արտահանվել է շուրջ 90 միլիոն ծաղիկ:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment