Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պատասխանները Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին։ Բաքուն ֆրանսիական կողմի դիրքորոշումը որակել է որպես «անհիմն» և «կողմնակալ»։

Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Փարիզը շարունակում է վարել միակողմանի քաղաքականություն՝ անտեսելով ադրբեջանական կողմի հիմնախնդիրները, ինչպիսիք են այսպես կոչված ականային սպառնալիքը, ադրբեջանցի փախստականների իրավունքները և նախկինում օկուպացված տարածքներում տեղի ունեցած ավերածությունները։

Ադրբեջանական կողմը մասնավորապես մերժել է հայ գերիների և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Ֆրանսիայի մտահոգությունները՝ դրանք անվանելով քաղաքական մանիպուլյացիա։

Բաքուն նաև քննադատել է Փարիզի՝ Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ նշելով, որ դա չի նպաստում խաղաղությանը, այլ հակառակը՝ խրախուսում է «ռևանշիզմը»։ 

Ի պատասխան մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանսիական կողմի քննադատությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիան ինքն ունի ներքին խնդիրներ, այդ թվում՝ Նոր Կալեդոնիայում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment