Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը


«Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը»:


 

Այս մասին տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից: Այսպիսով, ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցի ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սաֆարյանը: 


 


Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրությունների վեճի քննությանը բացառելու պահանջով դիմում երեկ ՍԴ ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ նույն ցուցակով: Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերից մեկն է:


 


Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից պարզաբանել են, որ «Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել: 


 


ՍԴ-ն օրերս որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:


 


Փաստորեն ստացվում է, որ ՍԴ 9 դատավորներից որևէ մեկը Սեդա Սաֆարյանի կանխակալ վերաբերմունք ունենալու մասով որևէ խնդիր չի տեսել, և հետևաբար այդ հարցն էլ չեն բարձրացրել:



 


 



Կարդացել են
2 անգամ

Leave a Comment