Ի՞նչ պատճառով են ուզում պատժել Բագրատ սրբազանի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանին. «Արմլուր»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։

ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ֆարխոյանին։ Միջնորդությունը կքննվի հունիսի 25-ին՝ ժամը 15:15-ին։

ArmLur.am-ի փոխացմամբ՝ արդարադատության համակարգից ստացված տեղեկությունների համաձայն՝ նա շուրջ մեկ տարի ուշացրել է դատական ակտի հրապարակումը, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։

Նշենք, որ Ֆարխոյանի վարույթում են եղել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Լևոն Քոչարյանի, Բագրատ սրբազանի և այլոց գործերը։

Leave a Comment