Ուսանողը կրակել է համալսարանի անվտանգության աշխատակցի վրա


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Բրիտանիայում համալսարանական տարածքում 50-ամյա տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ նրա ուղղությամբ նետ է արձակվել, հայտնում է BBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 4-ի առավոտյան՝ Սուրեյի համալսարանի Մեյնոր Պարկ ուսանողական հանրակացարանի տարածքում։ Տեղական ժամանակով մոտ ժամը 10:00-ին անհայտ անձը աղեղից նետ է արձակել տղամարդու ուղղությամբ։ Ավելի ուշ համալսարանը հաստատել է, որ տուժածը անվտանգության ծառայության աշխատակից է։

Հարձակվողը փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն կարճ ժամանակ անց ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը նույն համալսարանի 21-ամյա նախկին ուսանող է։ Նա գտնվում է կալանքի տակ, իսկ դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։

24-ամյա իրավաբանության ուսանող Օլիվեր Սայմոնը, որը ականատես է եղել միջադեպին, պատմել է, որ համալսարանի աշխատակիցները իրեն և ընկերոջը խնդրել են օգնել վնասազերծել կասկածյալին։ Նրա խոսքով՝ նրանք պահել են երիտասարդին մինչև ոստիկանների ժամանումը։

Մեկ այլ ուսանողուհի՝ Թերեզան, որը բուժքույր է պատրաստվում դառնալ, առաջին օգնություն է ցուցաբերել վիրավորին։ Նրա խոսքով՝ մետաղական նետը դիպել է անվտանգության աշխատակցի որովայնի հատվածին։

Տուժածը ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Չնայած միջադեպին՝ համալսարանը հայտարարել է, որ ուսումնական հաստատությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment