Ծառուկյանի կոշտ արձագանքն Ադեսանյայի դիտողությանը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է UFC-ի մինչև 84 կգ քաշային կարգի նախկին չեմպիոն, նիգերիացի Իսրայել Ադեսանյայի դիտողությանը: Վերջինս քննադատել էր հայ մարտիկին սթրիմերին հաճախակի մասնակցելու համար:

«Ես պարզապես մի քանի անգամ միացել եմ սթրիմի: Բայց, լսեք, երբ ես մենամարտ ունեմ նշանակված, ամբողջությամբ կենտրոնանում եմ նախապատրաստության վրա, իսկ երբ չունեմ՝ հանգստանում եմ և վայելում կյանքը: Դա ավելի լավ է, քան խմելը, Ադեսանյա: Ավելի լավ է սթրիմ անել, քան խմել»,- ասել է Ծառուկյանը։

Leave a Comment