65-ամյա վարորդը կաշառք է առաջարկել պարեկներին․ ձերբակալվել է

Հունիսի 20-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Արին Բերդի փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 65-ամյա վարորդին։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, տղամարդը, փորձելով խուսափել վարչական պատասխանատվությունից, պարեկային ծառայողներին կաշառք է առաջարկել։

Նա կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Leave a Comment