Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին: Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին ժամերին մադրիդյան ակումբը որոշում է կայացրել բանակցություններ սկսել 25-ամյա արգենտինացու տրանսֆերի շուրջ։
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Ռեալում» հասկացել են, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեի տրանսֆերն անհնար է, իսկ «Վեսթ Հեմի» խաղացող Մատեուշ Ֆերնանդեշը նախընտրում է տեղափոխվել այլ ակումբ։