Ֆրանսիայում անցած շաբաթվա ընթացքում չափազանց շոգ եղանակի ֆոնին ջրային գոտիներում խեղդվել է քառասուն մարդ, երեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։
«Ողբերգական աղետ։ Մեր ստացած վերջին տվյալների համաձայն՝ հունիսի 18-ից ի վեր խեղդվել է 40 մարդ», – ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Լեկորնուն։
Նա նշել է, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են եղել։
Ֆրանսիան տուժել է անոմալ շոգից։ Ազգային օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկիրն ապրել է իր ամենատաք գիշերը 1947 թվականից ի վեր։
Շոգը ազդել է երկաթուղային համակարգի վրա։ Միջքաղաքային գնացքների թիվը կրճատվել է։ Բացի այդ, որոշ արվարձանային և մետրոյի գծերի գնացքները երթևեկում են սովորականից ավելի դանդաղ արագությամբ։