Ավտովթար՝ Արարատի մարզում. բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 23։00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106» և «Suzuki» մակնիշների ավտոմեքենաները։

Վարի հետևանքով մարմնական վնասվածքներով մոտակա բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը եղել է խոտի հակ կապող մեքենան, որը նույնպես գտնվել է դեպքի վայրում»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Comment