COP17-ի շրջանակում ՇՄ նախարարը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի և միջազգային գործընկերների հետ


ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել են լուսանկարներ և կից կատարվել է հետևյալ գրառումը.


«COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։


Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։


 


Այցի շրջանակում նախարարը մասնակցել է  Թագավորական բուսաբանական այգիներում (Kew Gardens) կազմակերպված «Բնապահպանական գործողությունների խթանումը Ռիոյի կոնվենցիաների COP-երի միջոցով» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։


Հանդիպումներ են եղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դեյվիդ Լեմմիի, Միացյալ Թագավորության բնության նախարար Մերի Գրեգի, Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով նախարար Էմմա Ռեյնոլդսի և  այլ գործընկերների հետ։


 


Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է նման բարձր մակարդակի շփումները, որոնք նպաստում են միջազգային գործընկերության ամրապնդմանը և գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ օրակարգի ձևավորմանը։


 


Շարունակվում են COP17-ի նախապատրաստական գործընթացի  ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով»։


 


 



 


 



Կարդացել են
1 անգամ

Leave a Comment