Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ

Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով տարհանվել է ավելի քան 9 հազար բնակիչ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուժեղ տեղումները մի շարք շրջաններում շարունակվում են հունիսի 22-ից։ Տուժած տարածքներից մեկը Դույուն քաղաքն է, որտեղ արտակարգ իրավիճակի արձագանքման մակարդակը բարձրացվել է երրորդից երկրորդ աստիճանի, ինչի հետևանքով դադարեցվել է դպրոցների աշխատանքը։ Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան։

Հորդառատ անձրևները խափանումներ են առաջացրել նաև պրեֆեկտուրայի որոշ շրջանների էլեկտրամատակարարման համակարգում։ Էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 1000 մասնագետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment