
«Պետք է արդարություն հաստատվի։ Նախ ընտրությունների արդյունքներն ընդհանրապես պետք է չեղարկվեն, որովհետև այս ամեն ինչն ապօրինությունների մթնոլորտում է իրականացվել, և Ավետիքի ձերբակալման պատճառն էլ սա է, որովհետև ինքն արդարության ջատագով է։ Պետք է ոչինչ չխնայենք, մեր պայքարը շարունակենք և վերջ տանք այս ամենին»,- լրագրողների հետ զրույցում ասել է երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, անդրադառնալով «ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը:
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Չալաբյանի կալանքի հարցը: