Անգլիայում և Ուելսում սպասվող շոգի պատճառով չորեքշաբթի օրը հայտարարվել է եղանակային ամենաբարձր տագնապի մակարդակ, որի հետևանքով կրճատվել են դպրոցական ժամերը, որոշ դպրոցներում դասերը ընդհանրապես չեղարկվել են, իսկ գնացքների երթևեկությունը խափանվել է, հաղորդում է Sky News-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Անգլիան և Ուելսը կարող են գերազանցել հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը, որը ներկայումս կազմում է 35.6 աստիճան Ցելսիուս, և գրանցվել է Անգլիայի հարավում գտնվող Հեմփշիրում 1976 թվականին։
Օդերևութաբանական գրասենյակը հայտնել է, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ջերմաստիճանը կարող է մոտենալ Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ռեկորդային 40.3 աստիճան Ցելսիուսին, որը սահմանվել էր Լինքոլնշիրում՝ Անգլիայի հյուսիսում, 2022 թվականի հուլիսին։