Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստին ներկա են եղել նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են հիմնադրամի՝ 2025թ. ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև 2025 թվականի գործունեության մասին հրապարակվող և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության նախագիծը։

Անդրադարձ է կատարվել նաև 2025թ. ամփոփ բյուջեին և պահպանման ծախսերին։

Leave a Comment