Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը K խմբում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Ուզբեկստանի հավաքականի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի հավաքականի ավագը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփում աշխարհի 6 առաջնություններում: Պորտուգալացիները տարան առաջին հաղթանակը ու ունեն 4 միավորով: Աշխարհի առաջնությունների նորեկ Ուզբեկստանը կրեց երկրորդ պարտությունը։ K խմբի մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմին: