
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) նոր ձերբակալությունների մասին է հայտնել:
ՀԿԿ-ն, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին և կուսակցության համակիրներին մեղադրում է Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների ենթադրյալ ընտրակաշառք տալու մեջ։
Թեկնածուի և մյուս անձանց անուները կոմիտեից չեն հայտնել, միայն նշել են, որ ՀԿԿ-ում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։