Մարթա Կոս․ Միջին միջանցքի ուժեղ զարգացումը հնարավոր չէ առանց Թուրքիայի մասնակցության

Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը խոսել է Միջին միջանցքում Թուրքիայի դերի մասին, այս մասին հայտնում է  Ermenihaber-ը:

Նա մասնավորապես նշել է․ «Ես չեմ կարող պատկերացնել ուժեղ Միջին միջանցք և այս բոլոր թվային, էներգետիկ և առևտրային հարաբերություններն առանց Թուրքիայի ուժեղ մասնակցության»։

Կոսը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է շփումները Թուրքիայի հետ, և առաջիկայում նախատեսված են հանդիպումներ թուրք պաշտոնյաների հետ։ Նրա խոսքով՝ այս ամսվա վերջին նա Անկարա կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ միասին։

Նա ընդգծել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները զարգանում են երկու տարբեր ուղղություններով, և չնայած անդամակցության գործընթացում այս փուլում առաջընթաց չի գրանցվել, կապի օրակարգի ուղղությամբ դեռևս բազմաթիվ անելիքներ կան։

Leave a Comment