ԱՄՆ Կոնգրեսում կանցկացվի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը առաջ մղելուն ուղղված համաժողով

Հունիսի 24-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, Բաքվի նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել համաժողով, որի նպատակն է առաջ մղել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին քարոզչական թեզերը։

Կազմակերպիչները փորձում են մարդու իրավունքների վերաբերյալ ձևակերպումները օգտագործել՝ վերանայողական օրակարգը լեգիտիմացնելու համար։ «Վերադարձի» գաղափարի քողի տակ նրանք, ըստ էության, առաջ են տանում այն թեզը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը կարող է ներկայացվել որպես Ադրբեջանի պատմական և քաղաքական հավակնությունների առարկա։

«Այս մոտեցումն անընդունելի է։ Ադրբեջանը պետք է հրաժարվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը սեփական քաղաքական օրակարգի մաս դարձնելու փորձերից և դադարեցնի հայկական քաղաքներն ու գյուղերը ներկայացնել որպես արհեստականորեն ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի բաղկացուցիչ մաս»,- այս մասին նշված է Ռուսաստանի ջավախքահայ համայնքի տելեգրամյան ալիքում։

Leave a Comment