Թուրքիան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար

Թուրքիան պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար և ունի անհրաժեշտ փորձը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի Ստամբուլի համաձայնագրերի կարևորության մասին արված խոսքերը։

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա, երեքշաբթի օրը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը։

«Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Մենք ունենք անհրաժեշտ փորձը և ենթակառուցվածքները նման շփումներ կազմակերպելու համար: Մենք հետևողականորեն աջակցում ենք խաղաղության հասնելու դիվանագիտական ​​ջանքերին», – ասել է գործակալության աղբյուրը:

Leave a Comment