Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի

Դրսի ուժերի ձեռքին գործիք դարձած Նիկոլ Փաշինյանն իր ներսի ձեռքի գործիքներին հրահանգեց մտացածին գործ կարել իր թիվ մեկ գաղափարաքաղաքական ընդդիմախոսներից մեկի նկատմամբ, որովհետև շատ լավ գիտի, որ Թևանյանը կոտրվող չէ, համակերպվող չէ, ճկվող չէ, վախեցող չէ։ Շատ լավ գիտի, որ Թևանյանը նախընտրական պայքարը տանում էր ճիշտ քաղաքական ուղիով և ունի ընդդիմադիր դաշտը միավորելու հսկայական պոտենցիալ ու նաև կարող է հետընտրական զարգացումները դնել գրագետ քաղաքական հուն։

Բայց նաև գիտի, որ Թևանյանի կամքն անկոտրում է, թիմն էլ է՛լ ավելի ամուր է կանգնած նրա կողքին և անելու է ամեն ինչ, որ արդարությունն օր առաջ վերականգնվի և Թևանյանը հայտնվի ազատության մեջ։ Մեր երկիրն էլ ձերբազատվի թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանություններից։

Leave a Comment