«Շինծու մեղադրանք է, փորձում են լռեցնել»․ Մենուա Սողոմոնյանը՝ Ավետիք Չալաբյանի ձերբակալության մասին

«ՀայաՔվե» միավորումը հայտնում է, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Auroranews-ը կապ է հաստատել «ՀայաՔվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, ով նշել է, որ, իրենց գնահատմամբ, Չալաբյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը «շինծու է»։

«Փորձում են լռեցնել, սա քաղաքական հետապնդում է»,- ասել է Սողոմոնյանը։

Այս պահին իրավապահ մարմինները Չալաբյանի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ 

Leave a Comment