Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հոլանդ

Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Ֆրանսիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին։

Նորվեգիան ԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրում 3:2 հաշվով առավելության է հասել Սենեգալի նկատմամբ և ժամանակից շուտ ապահովել իր տեղը փլեյ-օֆֆում։ 25-ամյա Հոլանդն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Անկեղծ ասած, հիմա ինձ մի փոքր միևնույնն է հանդիպումը Ֆրանսիայի դեմ: Մենք կարողացանք դուրս գալ հաջորդ փուլ, ինչն ուղղակի անհավանական է: Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ, և ամենայն հավանականությամբ, կդառնան մրցաշարի հաղթող»,- Սենեգալի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցում նշել է Հալանդը։

Leave a Comment