Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդին՝ 18 գոլ աշխարհի առաջնություններում։
«Մեսսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում։ Եթե հետևեի նրա ռեկորդներին, ստիպված կլինեի ավելի շատ ջանք գործադրել։ Մտածում եմ միայն իմ հավաքականին օգնելու մասին»,- Մբապեի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։
Մբապեն աշխարհի առաջնություններում խփել է 16 գոլ։