Հայ գերիները Բաքվում հայտարարել են իրենց անմեղության մասին – armeniatoday.am

Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած դատական ​​նիստի ժամանակ յոթ հայ գերիներ հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գերիների վերաքննիչ բողոքների նիստի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներում։

Գերի Էրիկ Ղազարյան, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի և Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները դատարանից խնդրել են արդարացնել իրենց։ Գերիները ևս հայտարարություններում նշել են իրենց անմեղության մասին և համաձայնել պաշտպանության կողմի փաստարկների հետ։

Նշվում է, որ հաջորդ դատական ​​նիստը նշանակված է հունիսի 30-ին։

Հունիսի 16-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Մնացականյանի փաստաբանը միջնորդել էր արդարացման դատավճիռ կայացնել։

Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։

Leave a Comment