Իմ ապագայի համար լավագույն տարբերակը հեռանալն է «Աթլետիկոյից»․ Ալվարես

Մադրիդի «Աթլետիկոյի» և աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 26-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է փոխել ակումբը: Արգենտինացի ֆուտբոլիստն այդ մասին հայտարարել է ակումբի ղեկավարությանը:

«Փորձում եմ ազնիվ լինել և իրականացնել իմ երազանքը։ Խոսել եմ ակումբի ղեկավարության հետ։ Իմ ապագայի համար լավագույն տարբերակը հեռանալն է»,- Ալվարեսի խոսքերը մեջբերում է ESPN-ը:

Ավելի վաղ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» 150 միլիոն եվրո էր առաջարկել Ալվարեսի համար և մերժում էր ստացել՝ հղում անելով ֆուտբոլիստի հրաժարագնին, որը կազմում է 500 միլիոն եվրո:

Transfermarkt-ն Ալվարեսի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Ալվարեսը մասնակցել է 29 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Խուլիան Ալվարեսի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», Անգլիայի չեմպիոն «Արսենալը» և ՊՍԺ-ն։

Leave a Comment