Սարսափելի դեպք․ մայրը մեղադրվում է 1,5 տարեկան երեխային սովամահ անելու մեջ

Սարսափելի դեպք․ մայրը մեղադրվում է 1,5 տարեկան երեխային սովամահ անելու մեջ

ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում ձերբակալվել է մի կին, որը մեղադրվում է իր 1,5 տարեկան դստերը սովամահ անելու մեջ․ հայտնում է New York Post-ը։ Ըստ հաղորդագրության՝ կնոջ երկու դուստրերը երկար ժամանակ չեն այցելել բժշկի և սնվել են հիմնականում յոգուրտով ու պյուրեով՝ օրական ստանալով մոտ 250 կալորիա։

Մահացած աղջիկը եղել է 1,6 տարեկան, նրա քաշը կազմել է ընդամենը 4,5 կգ։ Հոսպիտալացումից կարճ ժամանակ անց նա հիվանդանոցում մահացել է։ Նրա 3-ամյա քույրը կշռում է 7,7 կգ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Հայտնի է, որ երեխաների մոտ արձանագրվել են զարգացման խնդիրներ։ Հարազատների խոսքով՝ մայրն անհայտ պատճառներով տարիևեր առաջ խզել է կապն ընտանիքի հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment