Ռուսաստանում հնարավոր է արգելվի դիզելային վառելիքի արտահանումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է «Коммерсантъ»-ը:

Նովակի գնահատմամբ՝ ռուսական վառելիքային շուկայում ստեղծված կացությունը պարզ չէ, սակայն այն մնում է վերահսկելի։ Փոխվարչապետը նշել է, որ գործադիրն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում շուկան վառելիքով ապահովելու նպատակով։

«Բոլոր նավթավերամշակման գործարանների գծով առավելագույնս մեծացրել ենք դրանց օգտագործման հզորությունները, կրճատել ենք վերանորոգման ժամկետները, պլանային վերանորոգումները տեղափոխել ենք ավելի ուշ ժամկետներ»,- ասել է Նովակը։

Ըստ ՌԴ էներգետիկայի նախարարության՝ պաշտոնյան խստորեն վերահսկում է մատակարարումների ժամանակացույցերը և մշտապես օպտիմալացնում ժամկետները։

Ներկա պահին դիզելային վառելիքի արտահանումը թույլատրվում է բացառապես անմիջական արտադրողներին։

2026 թվականի ապրիլի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը շուկայի բոլոր մասնակիցների համար, որի գործողության ժամկետը սահմանված է մինչև այս տարվա հուլիսի 31-ը։ Բացի այդ, 2026 թվականի հունիսից կառավարությունը սահմանել է նաև ավիակերոսինի արտահանման արգելք, որը կշարունակվի մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։

Leave a Comment