Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին




Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, որի պատճառով նիստը կես ժամով ընդմիջվել էր։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փամբուխչյանը նախ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար, այնուհետև ներկայացրել է պատճառը, թե ինչու է այդ միջադեպը տեղի ունեցել։ «Իրական պատճառներից մեկն այն է, որ «Մայր Հայաստան» կոչվող խմբակցությունը, որն արդեն իսկ մասնատվել է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, փորձեց հերթական սադրանքն անել։


Այդ սադրանքների ականատեսը դուք բազմիցս եղել եք, երբ նրանք, չգրանցվելով, չունենալով տղամարդկություն, որպեսզի գան և ամբիոնից կանգնեն ու ելույթներ ունենան,  անընդհատ ռեպլիկներով միջամտում են ելույթ ունեցող անձանց՝ որոշ դեպքերում վիրավորական տոնով։


Եվ ես կարծում եմ, որ նրանց պետք է իրենց տեղը ցույց տրվեր»,- ասել է Փամբուխչյանը։


 



 


 

Leave a Comment