Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եկատերինբուրգի «Ուրալի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը որդի է ունեցել: Ֆուտբոլիստի ընտանիքում ծնվել է երրորդ երեխան:
Երեխային անվանակոչել են ֆուտբոլիստի հոր անունով՝ Ռոբերտ:
Ռուսական «Ուրալը» շնորհավորել է Բայրամյանին որդու ծննդյան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանը պայմանագրի ավարտից հետո հունիսի 19-ին հեռացել է «Ռոստովից» և միացել Եկատերինբուրգի «Ուրալին»։