Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն. մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Ստամբուլի համաձայնագրերից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում։

Պուտինը, որպես Ռուսաստանի դիրքորոշում, բանակցությունների համար մեջբերել է Ստամբուլի և Անքորիջի սկզբունքները, տեղում ստեղծված իրողությունները և 2024 թվականին Արտաքին գործերի նախարարությունում ունեցած իր ելույթը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի օդային հարվածները չեն կարող ազդել ռազմաճակատում տիրող իրավիճակի վրա, քանի որ ռուսական ուժերը մեկը մյուսի հետևից ազատագրում են բնակավայրերը։

 «Կիևը միայն փորձում է ստեղծել բանակցային ամուր դիրքի տպավորություն: Մարտադաշտում իրականությունը բոլորովին այլ է»,-ասել է նա:

Leave a Comment