Եվրոպայում անոմալ տապի պատճառով էլեկտրաէներգիայի գները բարձրացել են

Անոմալ տապի պատճառով եվրոպական շուկաներում արձանագրվել է էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճ՝ հասնելով ձմռան կեսին բնորոշ մակարդակի, ինչպես նաև նկատվում են տրանսպորտային խափանումներ։

Այս մասին գրում է «The Guardian»-ը։ Մինչ միլիոնավոր մարդիկ շոգին դիմանալու նպատակով միացնում են օդորակիչները, Եվրոպայի մեծ մասը պատած բարձր ճնշման գոտին՝ այսպես կոչված «ջերմային գմբեթը», նվազեցրել է քամու արագությունը և սահմանափակել վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրությունը։ 

Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը երկրում գրանցվել է 1947 թվականից՝ օդերևութաբանական դիտարկումների սկսվելուց ի վեր ամենաբարձր ջերմաստիճանը։ Ցերեկային ժամերին Ֆրանսիայում ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի։

Leave a Comment