Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր


Հասարակություն


Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Այն նախագահել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։


Էդգար Զաքարյանը նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։


Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ սահմանային ենթակառուցվածքների վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ խթան կլինեն փոխադարձ առևտրաշրջանառության աճի համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հայկ Նազարյանը:


Leave a Comment